«Սկզբունքայինը»․ Լևոն Շիրինյանը ժամանակին զբաղված էր Քոչարյանի գովքն անելով

«Սկզբունքայինը»․ Լևոն Շիրինյանը ժամանակին զբաղված էր Քոչարյանի գովքն անելով

Շիրինյան-Բաբաջանյան «ռոմանտիկ» դաշինքի անդամներից Լևոն Շիրինյանը, պարզվում է, ժամանակին մոլի քոչարյանական է եղել։ Ջավախքցիների շրջանում հեղինակությունը կորցրած այս «սկզբունքային» գործիչը դեռևս 2011 թվականին զբաղված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գովքն անելով։

Նա դեռևս 2011 թվականին կազմակերպված մի կլոր սեղան-քննարկման ժամանակ բառացիորեն հայտարարել էր․ «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, կարծում եմ, նույնիսկ պարտադիր է»։

Այսօր այս մարդը զբաղված է Քոչարյանին գող, թալանչի ու չգիտեմ էլ ինչ անվանելով՝ պնդելով, որ նա պետք է հեռանա քաղաքականությունից։ Շիրինյանի ամեն մի հարցազրույց ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ, որ նա թույն է տարածում, որ նա թալանել ու կողոպտել է երկիրը, և այսպես շարունակ։

Այն նույն Քոչարյանի, որի մասով նա ուղիղ 10 տարի առաջ ասում էր, որ քաղաքականություն նրա վերադարձը պարտադիր է։ Ահա այսպիսին են այսօր Նիկոլ Փաշինյանին սատարող ու սատելիթ «ընդդիմադիր» գործիչները՝ իրենց ձևավորած դաշինքներով հանդերձ։