Նույնիսկ համավարակը չի կարող արգելք լինել մեր դասերի համար

Նույնիսկ համավարակը չի կարող արգելք լինել մեր դասերի համար

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Նույնիսկ համավարակը չի կարող արգելք լինել մեր դասերի համար: Անցնող շաբաթվա ընթացքում, ընդհանուր առմամբ, 6.5 ժամ տևողությամբ դասընթացներ, երեք օր անընդմեջ:
Հեռավար և լսարանային ուսուցման միջև ես շատ տարբերություն չտեսա, թեպետ լսարանայինը միշտ էլ գերադասելի է:
Լուսանկարում ուսանողներս են. շատ փոքր մասը, իհարկե, մյուսները ներկա են, բայց լուսանկարների կադրերից դուրս մնացին: Բացակայել են 3-4 ուսանող:
Համավարակի ժամանակ տարածված հումորային իրավիճակները մեզ մոտ էլ էին առկա: Օրինակ:
-Տիկ. Մկրտչյան, միայն մի րոպեով դուրս գամ դասից:
-Տիկ. Մկրտչյան, եթե ամսի 31-ին դաս ունենանք, պիտի բացակայեմ, քաղաքում չեմ լինելու. Արցախ եմ գնալու: - Բայց Արցախից էլ կարող ես միանալ համացանցով (ծիծաղ):
-Տիկ. Մկրտչյան, Հարությունը չի կարողանում դասի մտնել, միանալ չի կարողանում:
- Տիկ. Մկրտչյան, անգլերենի դասից ենք գալիս:
- Էրեխեք, մի աղմկեք: -Տիկ. Մկրտչյան, չենք աղմկում, ինչ-որ մեկի միկրոֆոնից է:
Հեռավար ուսուցման ընթացքում զգացի, որ ուսանողներիս կարոտել էի:
Առողջ եղեք»

: