Արցախի ԱԺ-ի հայտարարությունից հետո, ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահությունը սպառված է

Արցախի ԱԺ-ի հայտարարությունից հետո, ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահությունը սպառված է

«Մենք ծնվել ենք մի ժառանգությամբ, որի անունն է Հայաստան և Արցախ, այն մեր հարստությունն է և արժանապատվությունը, մեր պետականաշինարարության սյուները, սրանք ֆունդամենտալ արժեքներ են, որոնք ենթադրում են պաշտպանություն, այլապես վտանգված է մեր ազգային ինքնության դիլեյման»,֊ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին օրերս ի պաշտպանություն Արցախի հացադուլ իրականացրած, 44֊օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանն ու Նվեր Կիրակոսյանը։ 

Նվեր Կիրակոսյանն իր խոսքում նշեց. «Խոսելով ֆունդամենտալ արժեքների մասին մենք չենք կարող դրանք սակարկել, առևտրայնացնել, այլապես դա նման կլինի մի իրավիճակի երբ քեզ ստացած հայրական ժառանգությունը ծախես ու գնաս վարձով ապրելու»։ 

«Կա էական տարբերություն ընդդիմության և ընդդիմադրության միջև։ Հիմքում իշխանության հարցն է։ Մենք՝ Անկախության սերնդի ներկայացուցիչներս հանդես ենք գալիս որպես ճնշման խումբ, որովհետև իշխանությունները գալիս և գնում են, իսկ պահանջը պետք է մնա նույնը՝ Արցախը Ադրբեջանի կազմում կարգավիճակով չի լինելու։ 
Սա է անկախության սերնդի օրակարգը։ Իշխանությունը զուտ գործիք է այս օրակարգի համատեքստում, սա հայրենիքի օրակարգն է, իսկ հայրենիքից խոսելը զուտ քաղաքականությամբ զբաղվել չէ։ 

Ուստի, հանձնարարական Անկախության սերնդի կրտիկական զանգվածին։ 
Գործել «Արցախը Ադրբեջանի կազմում չլինի, ով ուզում է լինի» խոսույթով, որը մեկ խոսակցական լեզու է, որով ավելի հեշտ կստացվի միմիանց հետ հաղորդակցվելը և իրար ճիշտ հասկանալը։ Սա է մեր սկզբունքը, սա աշխատացնելը՝ մեր առաքելությունը։
Իսկ խոսույթի տրամաբանությամբ գործելը կրիտիկական զանգվածի պարտքը»,֊ նշում են նրանք։ 

Նրանք նաև նշեցին, որ Արցախի ազգային ժողովի արած հայտարարությունից հետո, ներկայիս իշխանությունների նկատմամբ վստահությունը սպառված է.

«Ցանկացած վստահեցում, որ մեր առաջ քաշած անկախության սերնդի օրակարգը սպասարկվում է կամ սպասարկվելու է իրենց կողմից՝ ենթակա է մեր կասկածին»։