«Ժողովուրդ»․ Դա հայկական կողմի հարցն է․ Լ.Կալաշնիկովը՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից Հ. Իգիթյանի հնարավոր հեռացման մասին

«Ժողովուրդ»․ Դա հայկական կողմի հարցն է․ Լ.Կալաշնիկովը՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից Հ. Իգիթյանի հնարավոր հեռացման մասին

«Հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամենակարեւոր նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը չմասնակցեց քվեարկությանը: Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե Իգիթյանը չէր մասնակցել՝ պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, որից հետո ռուսական կողմը հայկական կողմին խորհուրդ է տվել հեռացնել նրան հայկական պատվիրակությունից: Արդյոք այդպե՞ս է:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հարցը պարզել ԵԽԽՎ ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովից: Վերջինս մեզ հետ բացառիկ զրույցում նշեց, որ իրենք հենց այդ նստաշրջանի օրերին են հրապարակային հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանից փորձել պարզել, թե ինչու է քվեարկությունը նման կերպ եղել, իսկ Իգիթյանի հետ զրուցելու ցանկություն չի էլ եղել: «Այդ հարցով պետք է որոշում կայացնի հենց հայկական կողմը: Մենք այդ մասին չենք խնդրել, պնդել, դա հայկական կողմի հարցն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: