Սա գրում եմ հատուկ Ղասեմիի մահը սգող, Արցախի որոշ ռազմաքաղաքական գործիչների համար

Սա գրում եմ հատուկ Ղասեմիի մահը սգող, Արցախի որոշ ռազմաքաղաքական գործիչների համար

Իրանագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հատուկ իրանցի գեներալի մահը սգողներին հիշեցրել է, թե ինչ է տվել ԱՄՆ-ն Հայաստանին ու Արցախին և ինչ է տվել Իրանը մեզ։

ԱՄՆ-ն Հայաստանից բացի աշխարհի միակ երկիրն ա, որ բյուջեում հատուկ տողով գումար ա հատկացնում Արցախին արդեն երկար տարիներ։ ԱՄՆ-ի 9 նահանգներ պաշտոնապես ճանաչել են Արցախի անկախությունը, անցած տարի Արցախի նախագահ Բակո Սահակյանը հյուրընկալեց ԱՄՆ Կոնգրեսում, անցած տարի ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուն այցելեցին Արցախ ու դա ևս մեծ նշանակություն ունի Արցախի համար: Թե ինչ ա տվել Իրանը Արցախի Հանրապետությանը չգիտեմ, բայց սա գրում եմ հատուկ Ղասեմիի մահը սգող, հայտարարություն տարածող Արցախի որոշ ռազմաքաղաքական գործիչների համար։