Գեներալ Սուլեյմանիի փոխանորդը խոստացել է Մերձավոր Արևելքում սպանել ամերիկացիներին

Գեներալ Սուլեյմանիի փոխանորդը խոստացել է Մերձավոր Արևելքում սպանել ամերիկացիներին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նոր առաջնորդ Իսմայիլ Քահանին խոստացել է Մերձավոր Արևելքի տարածքում սպանել ԱՄՆ քաղաքացիներին։ Նրան մեջբերում է AlJazeera հեռուստաընկերությունն իր Twitter-ի էջում։

«Մի քիչ համբերեք, և Մերձավոր Արևելքի ողջ տարածքով կտեսնեք ամերիկացիների դիերը»,- հայտարարել է Քահանին։