Բայրամովը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Բայրամովը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ով պաշտոնական այցով գտնվում է Չեխիայի հանրապետությունում, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Նրա պնդմամբ, «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո նոր հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանում խաղաղություն և վստահություն կառուցելու համար»։ 

«Մեր երկիրը վճռական է երկկողմանի հիմունքներով առաջ քաշելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը, ինչպես նաև կանխելու արտաքին միջամտությունն այս գործընթացին»,-հայտարարել է Բայրամովը։

Նրա խոսքով, «բանակցությունների միջոցով Հայաստանի կողմից վերջերս 4 ադրբեջանական գյուղերի վերադարձը առաջընթաց է խոստանում ապագա խաղաղ գործընթացի համար»։