Չկա երաշխիք, որ Ադրբեջանը չի փորձի ուժով բացել միջանցքը

Չկա երաշխիք, որ Ադրբեջանը չի փորձի ուժով բացել միջանցքը

Փորձում են ներկայացնել, թե սա լավ է Հայաստանի համար, բայց սա լավ չէ, մենք զիջում ենք մեր դիրքերը։ Նշում եք, որ դրանով մեր դիրքերը մարտավարական առումով չեն թուլանում։ Ինչպե՞ս կարող են սահմանազատման ընթացքում դիրքերը չթուլանալ։ Ադրբեջանի հռետորաբանությունը տեսնելով` մտավախություն չունե՞ք, որ Բաքուն կարող է կոշտացնել իր բանակցային դիրքերը, երբ խոսքը Սյունիքում սահմանազատման մասին լինի: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Չկա երաշխիք, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն փորձի ուժով բացել Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքը։ Դրանք միանգամայն իրական մտահոգություններ են, և անցյալի իրադարձությունները ակնհայտորեն ապացուցում են դրա իրավացիությունը»,- ասել  է նա: