«Խմբակցության նիստ՝ Ջերմուկի տաք ջրերում»

«Խմբակցության նիստ՝ Ջերմուկի տաք ջրերում»

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները կիրակին անցկացնում են Ջերմուկում։ Նրանցից Հռիփսիմե Առաքելյանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում իրենց ճամփորդությունից, որի ընթացքում նրանք նաև երգում են, քանի որ «էսօր  երգելու օր ա»։ Նրանց հետ է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրանք ֆեյսբուքում լուսանկար են հրապարակել՝ գրելով․ «Խմբակցության նիստ՝ Ջերմուկի տաք ջրերում»։