Թարսի պես թատրոնը ոչ ոք լուրջ չընդունեց․․․

Թարսի պես թատրոնը ոչ ոք լուրջ չընդունեց․․․

Երեկ Ծաղկազարդի օր էր և համոզված եմ, որ բոլորդ եկեղեցի եք գնացել, դուրս եք եկել տնից։ Կիրակի օր, ծաղկազարդ։ Ասեմ, որ ես էլ բոլորիդ նման եկեղեցի գնացի ու հարակից փողոցներում շրջեցի։ Փողոցներն այնքան մարդաշատ էին, որ ոտք դնելու տեղ չկար։ Ինչևէ, եկեղեցիների դիմաց, փողոցներում յուրաքանչյու քայլի ոստիկան էր։ Ինքս ինձ մտածեցի՝ դե նրանք էլ են մարդ, կիրակի, տոն օրով իրենց երեխեքի համար զիզի- բիզի ծառի ճյուղեր, ներկի մեջ թաթախված ծաղիկներ  են գնում։ Երբ տուն մտա ու լսեցի, որ երեք  զինված տղամարդիկ Նոր Նորքի ոստիկանության շենք են ուզել ներխուժել, առաջին քմծիծաղով հարցը, որ առաջացավ մոտս, սա էր՝ էս կիրակի, ծաղկազարդի օրո՞վ։ Իսկ երբ իմացա նռնակ կիրառելու, երկուսի վիրավորվելու մասին, էլ մտածելու բան չմնաց։ Ասացի՝ պատրաստվիր, թատրոն նայելու։

Ու մինչ լրատվականները իրար հերթ չտալով ներկայացնում էին «կռվի տեսարանները» , ես  ժողովրդական ասացվածքն էի հիշում՝ «Սուտ ասողի տունը պաժառ ընկավ, ոչ ոք չհավատաց»։ Բոլոր լրատվականների ահաբեկչության մասին արված նյութերի տակ գրառումները սկսեցի կարդալ։ Թարսի պես  ոչ մեկը չէր հավատում, բոլորը ծիծաղում էին, երևի չէր նախատեսվել, որ ֆեյք էջերը պիտի ամրապնդեին տեռորի իրական լինելը։ Ինչևէ, էն որ ասում են տան գաղտնիքը երեխայից պիտի իմանան, փորձված բան է։ Մինչ ես մտածում էի, թե այդ թատրոնը ահաբեկչություն, տեռոր ներկայացնելու իմաստը որն է, տան պահած- պաշտած, չաղլիկ երեխան ձայն հանեց ֆեյսբուքյան իր էջում։

17 ժամ առաջ է գրառումը արել, օպերտաիվ կարգով․   
Vahagn Aleksanyan

«Բոլոր տեռորիստները, դրանց հովանավորները, հովանավորների հովանավորները ու գաղափարական հայրերը պիտի րոպե առաջ պատժվեն:

Այսինքն թատրոն տալու իմաստը առավել քան պարզ բացահայտում է։ Մոտ ժամանակներս տեղի ունենալիք երևույթների շուրջ որոշ գործիչների ձերբակալման շուրջ թույլտվություն են ուզում ստանալ ժողովրդից։ Որ ժողովուրդն ասի՝ մեծից փոքր բոլորին ձերբակալեք, ով խանգարում է այս իշխանության հողեր հանձնելու ծրագրին։

Անպատժելիությունը տեսեք ուր է հասել։ Բայց հետևելով մարդկանց արձագանքներին, հասկանում ես, որ թարսի պես թատրոնը ոչ ոք լուրջ չի ընդունում։ Ոչ պրոֆեսիոնալ են նկարահանել։ Հանրությունն  ավելի մեծ մասշտաբի թատրոններ է տեսել։ Նրան արդեն հեշտ չէ խաբել»։