Պուտինն արգելել է արտասահմանցի ներդրողներին ուղեւորափոխադրումներ կազմակերպել

Պուտինն արգելել է արտասահմանցի ներդրողներին ուղեւորափոխադրումներ կազմակերպել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն արտասահմանցի ներդրողներին արգելում է կանոնավոր փոխադրումներ իրականացնել՝ պետական-մասնավոր եւ քաղաքային-մասնավոր գործընկերության հիմունքով, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Դրանում ասվում է, որ կոնսեցիոն պայմանագրի համաձայն՝ կոնսեցիոներ (օպերատոր) չեն կարող համարվել արտասահմանցի ներդրողները, ինչպես նաեւ ռուսական իրավաբանական անձինք, որոնց որոշումների վրա անմիջականորեն կամ անուղղակիորեն կարող են ազդել արտասահմանցի ֆիզիկական անձինք:

Արգելքի տակ են հայտնվել արտասահմանցի իրավաբանական անձինք եւ պետական մարմինները եւ այլ ներդրողներ:

Բացառություն է արվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար:

Վլադիմիր Պուտինն ապրիլի 30-ին նաեւ օրինագիծ է ստորագրել, որի համաձայն՝ հեշտացվում է ՌԴ-ում բանկային հաշիվ բացելու գործընթացն արտասահմանյան ընկերությունների համար: