Ոչ, այս իշխանությունների օրոք դա չի լինի․ Ավետ Բարսեղյանը միացել է ստորագրահավաքին

Ոչ, այս իշխանությունների օրոք դա չի լինի․ Ավետ Բարսեղյանը միացել է ստորագրահավաքին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը կրկին Երևանի Թումանյան-Աբովյան խաչմերուկում է։ Նա, հիշեցնենք,  իր օգնականի հետ ստորագրահավաք է սկսել Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով: Ստորագրահավաքին միանալու էր եկել նաև երգահան, հաղորդավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանը։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ չի հավատում, թե այս իշխանությունների օրոք հնարավոր է հայանպաստ լուծում գտնել Արցախի հարցում։ Բարսեղյանի պնդմամբ՝ իրավիճակի ավարտը կլինի այն ժամանակ, երբ հասնի բոլորի գիտակցությանը սրտին և հոգուն: «Սա առաջին հերթին ինձ է վերաբերում: Ես երբեք դիմացինիս չեմ քննադատում: Ես սեփական անձս բերում եմ «Մոսկվա» կինոթատրոն՝ ստորագրելու: Երբ յուրաքանչյուրի սրտին այդ ստորագրությունը կհասնի՝ օրհասական, շատ կարևոր ու շատ հրատապ, այդ ժամանակ էլ երևի թե ինչ-որ մեծ քայլ կլինի դեպի լուծում»,- ասաց Ավետ Բարսեղյանը: