Քիմ Քարդաշյանի զուգընկերը կգրի նոր երգիծական սերիալի սցենարը

Քիմ Քարդաշյանի զուգընկերը կգրի նոր երգիծական սերիալի սցենարը

Պիտ Դեւիդսոնը կգրի նոր երգիծական սերիալի համար սցենար եւ կխաղա գլխավոր դերում, ինչպես նաեւ կդառնա այդ նոր սերիալի գործադիր պրոդյուսերը։ Սերիալը առայժմ կոչվում է «Bupkis» եւ նկարահանվելու է Peacock-ի համար։

Սերիալը կպատմի «Saturday Night Live» հեռուստաշոուի աստղի կյանքի մասին։ Այն կներառի կոմիքսներին հատուկ ոչ տիպական հումորի տարրեր։ Քարդաշյանի բոյֆերանդի համար սա առաջին խոշոր նախագիծն է այն բանից ի վեր, ինչ 2014-ին նա միացել էր SNL-ին։