Սյունիքի ճանապարհի փակելը թատրոն է, որին կհետևի ինչ-որ պայմանավորվածություն. քաղաքագետ

Սյունիքի ճանապարհի փակելը թատրոն է, որին կհետևի ինչ-որ պայմանավորվածություն. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սյունիքի ճանապարհի փակելը թատրոն է, պայմանավորված ակցիա, դրան, ըստ երևույթին, կհետևի ինչ-որ պայմանավորվածություն, կամ անցումային փաստաթուղթ, ըստ երևույթին անկլավների հետ կապված:

Թատրոնի թիրախը հանրությունն է, նրա արձագանքը, ըստ արձագանքի, կխաղարկվի հաջորդ արարը: Հանրության զիջողականության պոտենցիալն է թեստավորվում, բայց առաջին հերթին սյունեցիների: Թեստի արդյունքները հետագա քայլերի համար կարևոր են լինելու»: