Թաթուլի գյուղապետն առաջադրվել է քաղաքապետի թեկնածու

Թաթուլի գյուղապետն առաջադրվել է քաղաքապետի թեկնածու

Սեպտեմբերի 25-ին որոշ համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ընտրություններ: Ֆիրդուս Զաքարյանի «Կայունություն» կուսակցությունն էլ է մասնակցում Արագածոտնի մարզի Թալին համայնքի ընտրություններին: Զաքարյանի խոսքով` Թալինում իրենց հիմնական մրցակիցը «Քաղաքացիական պայմանագիրն» է: «Օգոստոսի 31-ից կսկվի քարոզարշավը, հենց այդ ընթացքում էլ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում կունենաք հանդիպումներ տարբեր քաղաքացիների հետ», - պատմում է նա:

 

Նրա խոսքով՝ Թալինում կան բազմաթիվ խնդիրներ. ոռոգման ջրի խնդրից, մինչև աշխատատաեղերի խնդիր: Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կանխատեսումներ անել չի կարող, թե որ ուժը հաղթանակ կտանի, սակայն վերջինս հույս հայտնեց, որ արդարությունը կհաղթի: Մենք հետաքրքրվեցինք, թե ով է «Կայունություն» կուսակցության Թալինի համայնքապետի թեկնածուն: Ֆիրդուս Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Թալինի իրենց թեկնածուն Ալբերտ Հարոյանն է: «Մեր թեկնածուն Ալբերտ Հարոյանն է: Եղել է Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի գյուղապետը: Մենք ծանոթներ ենք եղել, աշխատասեր ու լավ տղա է: Վարվելու և աշխատելու ձև գիտի, մարդիկ նրան սիրում են: Հասարակ ժողովրդի ծոցից ելած մարդ է» - նշում է նա: