Ի՞նչ հարցեր են քննարկվում. Փաշինյանը նիստ է վարում

Ի՞նչ հարցեր են քննարկվում. Փաշինյանը նիստ է վարում

Այսօր՝ փետրվարի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստ: Օրակարգում կա 24 հարց, որից 21-ը չզեկուցվող են, ևս երկու հարց էլ հանդիսանում է գաղտնի:

Օրակարգում են մասնավորապես
Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին,  «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի նոյեմբերի 18-ով թվագրված «Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» դրամաշնորհային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1 գրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին ու այլ հարցեր: