2018-ին ցնծացող ժողովուրդն այսօր ողբում է․ Սերժ Սարգսյան

2018-ին ցնծացող ժողովուրդն այսօր ողբում է․ Սերժ Սարգսյան

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ավանդական դարձած ջահերով երթին, որն ամեն տարի կազմակերպում է դաշնակցական երիտթեւը, այս տարի կմասնակցեն նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Երթը տեղի մեկնարկը տրվում է Հանրապետության հրապարակից:

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ այժմ Հանրապետության հրապարակում է։Ներկա են նաև պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը։

«Ցավոք սրտի, 2018 թվականին ցնծացող ժողովուրդն այսօր ողբում է»,- այսօր՝ ջահերով երթին միանալիս լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ողբում է կրկնապատկպված, եռապատկված Եռաբլուրում, ողբում է Արցախի մի մասը կորցնելու համար, մեր անպաշտպան սահմանների համար, կազմաքանդված բանակի համար․․․»,- նշեց նա։

«Այս առումով, իհարկե, ես ավելի շատ ցավ հիմա եմ ապրում, քան ապրել եմ 2018 թվականի այս օրը»,- նկատեց նա։