Ընտրվել է «Եվրատեսիլ»-ի գլխավոր կարգախոսը հաջորդ տարիների համար

Ընտրվել է «Եվրատեսիլ»-ի գլխավոր կարգախոսը հաջորդ տարիների համար

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի և ապագա բոլոր «Եվրատեսիլ» մրցույթների նշանաբանը կլինի United By Music-ը, որը որպես կարգախոս օգտագործվել է որպես Լիվերպուլում (Մեծ Բրիտանիա) կայացած «Եվրատեսիլ 2023»-ի ժամանակ: 
Այս մասին հաղորդվում է Եվրոպական հեռարձակողների միության կայքում։ Նշվում է, որ կարգախոսը ստեղծվել է բրիտանական BBC հեռուստաընկերության կողմից՝ ցույց տալու համար «Եվրատեսիլ 2023»-ում Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի և հյուրընկալող քաղաքի՝ Լիվերպուլի եզակի գործընկերությունը։ 

Ընդգծվում է, որ նման կարգախոսը «արտացոլում է երաժշտության ուժը՝ միավորելու մարդկանց ամբողջ աշխարհում»։
«Դրա չափազանց հաջող կիրառումից հետո մրցույթի ղեկավար մարմինը համաձայնել է օգտագործել United By Music-ը նաև Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի համար: 

Բացի այդ, որոշվեց պահպանել այս կարգախոսը հետագա բոլոր իրադարձությունների համար՝ որպես մրցույթի համաշխարհային բրենդային ռազմավարության մաս։ Այս որոշումը ապահովում է նույն հզոր կարգախոսով հետագա մրցումների շարունակականությունն ու հետևողականությունը»,- ընդգծել են կազմակերպիչները։
Նախկինում՝ 2002 թվականից, համաեվրոպական երգի մրցույթում ամեն անգամ տարբեր կարգախոս էր օգտագործվում, բացառությամբ 2009 թվականի, երբ մրցույթը չէր ուղեկցվում կարգախոսով։