Գաղտնի հետապնդում է իրականացվել քաղաքական գործիչների հանդեպ

Գաղտնի հետապնդում է իրականացվել քաղաքական գործիչների հանդեպ

Պարզվում է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնի հետապնդում է իրականացրել եվրոպացի քաղաքական գործիչների հանդեպ, եւ դանիական հատուկ ծառայությունները օգնել են նրանց այդ հարցում։ Այս մասին գրում է Süddeutsche Zeitung-ը։

Ըստ հրապարակման, դանիական հատուկ ծառայությունները 2012-14 թթ տրամադրել են Միացյալ Նահանգներին հատուկ կայան Կոպենհագենի մոտ, որտեղից իրականացվել է գաղտնալսում։ Այդ կայանից հնարավոր էր ստանալ նաեւ հասանելիություն ինտերնետ մատակարարների ունեցած տվյալների նկատմամբ։

Ընդ որում դանիական կառավարությունը չի իմացել այս համագործակցության մասին մինչեւ 2015 թվականը։ Իշխանություններին տրամադրվել է գաղտնի զեկույց միայն այն բանից հետո, երբ Էդվարդ Սնոուդենը հանդես է եկել բացահայտումներով։ Դանիական հատուկ ծառայությունները օգնել են, որպեսզի լրտեսական հետապնդում իրականացվի գերմանացի, շվեդ, ֆրանսիացի, նորվեգացի քաղաքական գործիչների հանդեպ։ Բեռլինը հայտարարել է արդեն, որ այդ լրտեսական հետապնդման մասին չի իմացել։ Շվեդիայի եւ Նորվեգիայի պաշտոնական ներկայացուցիչները բացատրություն են պահանջել Դանիայից։