Բեյրութի պայթյունը կարող է Լիբանանում սով առաջացնել

Բեյրութի պայթյունը կարող է Լիբանանում սով առաջացնել

Բեյրութում տեղի ունեցած մահաբեր պայթյունի հետեւանքով Լիբանանի բնակչության կեսը կարող է կանգնել սովահարության առաջ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ Արեւմտյան Ասիայի սոցիալական եւ տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի զեկույցում, ինչպես փոխանցում է УНИАН-ը։ Զեկույցում կոչ է արվում ձեռնարկել անհապաղ միջոցառումներ՝ պարենային ճգնաժամից խուսափելու համար։ Հանձնաժողովը կոչ է անում հատկապես որքան հնարավոր է արագ վերականգնել քանդված ցորենի ամբարները, որոնք գտնվում էին նավահանգստում։