Հաջողվեց հասնել մեր հայրենակից բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարինմանը. Ալեն Սիմոնյան

Հաջողվեց հասնել մեր հայրենակից բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարինմանը. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծ ուրախությամբ ձեզ հետ լավ լուրով եմ ուզում կիսվել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և մեր դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քիչ առաջ մեզ հաջողվեց հասնել մեր հայրենակից բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարինման (ստորագրությամբ չհեռանալու միջոցով): Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք սատարեցին մեր հայրենակցին»: