Գրեք՝ լավ եմ. Մանվել Գրիգորյանին անվասայլակով բերեցին դատական նիստերի դահլիճ (տեսանյութ)

Գրեք՝ լավ եմ. Մանվել Գրիգորյանին անվասայլակով բերեցին դատական նիստերի դահլիճ (տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին քիչ առաջ անվասայլալով բերեցին դատական նիստերի դահլիճ, ուր տեղի է ունենալու իր եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործի քննությունը։

Հարցին, թե ինչպե՞ս է, Գրիգորյանը պատասխանեց. «Գրեք՝ լավ»։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանին դատական նիստերի դահլիճ են տեղափոխվել բժշկական կենտրոնից։ Պաշտանները բարձրաձայնում են նրա վատ առողջական վիճակի մասին։


Հիշեցնենք, որ այս գործով Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր։