Ոստիկանները մահացու վրաերթի էին ենթարկել երեխաներին, հաջորդ օրը ոստիկանապետը հրաժարական տվեց

Ոստիկանները մահացու վրաերթի էին ենթարկել երեխաներին, հաջորդ օրը ոստիկանապետը հրաժարական տվեց

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2007թ Լիտվայի գյուղերից մեկում ոստիկանները մահացու վրաերթի էին ենթարկել երեխաներին: Հաջորդ օրը երկրի ոստիկանապետ Ռայմոնդաս Շուկիսը հրաժարվեց զբաղեցրած պաշտոնից:

2020թ Պորտուգալիայի ոստիկանապետի ավտոմեքենան, սլանալով 166 կմ/ժ արագությամբ, վրաերթի էր ենթարկել ճանապարհաշինարարին: Վերջինս մահացել էր, իսկ ոստիկանապետ Էդուարդո Կաբրիտան հրաժարականի դիմում էր ներկայացրել:
2017թ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի անչափահաս որդին մահացու վրաերթի էր ենթարկել Հրազդանի բնակիչ Վալերի Թորոսյանին: Արամ Դանիելյանը հանրային ճնշման ներքո հրաժարական տվեց:
Աշխարհում պաշտոնյաների մասնակցությամբ մահվան ելքով վրաերթեր շատ են լինում: Սովորաբար, նորմալ երկրներում այդօրինակ վրաերթերից անմիջապես հետո, պաշտոնյաները հրաժարական են տալիս:
Սակայն, լինում են նաև բացառություններ: Օրինակ՝ Զիմբաբվեի երկարամյա դիկտատոր Ռոբերտ Մուգաբեն համարվում է մահվան ելքով վրաերթերի անվերապահ առաջատարը: Սակայն, ի տարբերություն Լիտվայի, Պորտուգալիայի և, նույնիսկ՝ նախկին Հայաստանի պաշտոնյաների, Մուգաբեն հրաժարականի մասին անգամ չէր մտածում, քանզի այդպիսին է Զիմբաբվեն: Այդպիսին են նաև Հյուսիսային Կորեան, Կուբան, Բելառուսն ու Ռուսաստանը: 

Ասածս այն է, որ, եթե երեկվա մահվան ելքով վրաերթից հետո, Փաշինյան Նիկոլը հրաժարական չտա, ապա մեր երկիրը դառնալու է Զիմբաբվե: Խոսքերս հիշեք:
Հիշեցնեմ նաև, որ Զիմբաբվեն հայտնի է կանիբալիզմով (մարդակերությամբ):