Սայլը տեղից կարծես չի շարժվում

Սայլը տեղից կարծես չի շարժվում

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի Հանրապետությունում արդեն 8 ամիս է, որ մշակվում է Առողջապահության համակարգի ռազմավարությունը, սակայն, ինչպես ասում են՝ սայլը տեղից կարծես չի շարժվում:

Առողջապահության համակարգի ռազմավարության մշակումը պահանջում է նպատակների, խնդիրների, գործողությունների ծրագրի, ինչպես նաև այդ նպատակներին ու խնդիրներին հասնելու արդյունավետությունը վերահսկելու համար ցուցիչների հստակ սահմանում: Առողջապահության ռազմավարության մշակման գործընթացում պետք է իրականացնել նախապատրաստական աշխատանքներ, որից հետո նոր անցնել ռազմավարության մշակմանը:

Մասնավորապես՝

Բնակչության առողջության հիմնական ցուցանիշների, առողջապահական համակարգի արդյունքների, իրավիճակի և կատարողականի վերլուծություն.

Առողջապահության համակարգի առանցքային խնդիրների ձևակերպում.

Առողջապահության նպատակների և առաջնահերթությունների սահմանում.

Խնդիրների և դրանց լուծման մեխանիզմների ձևավորում, ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, ժամկետների և մշտադիտարկման ցուցանիշների որոշում»։