Ովքեր են Երեւանի նոր փոխքաղաքապետերը

Ովքեր են Երեւանի նոր փոխքաղաքապետերը

Երեւանի ավագանին այսօրվա նիստում հավանություն տվեց քաղաքապետի երեք նոր տեղակալների նշանակմանը:

Երեւանի քաղաքապետի տեղակալներ նշանակվեցին ՏԿԵ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանը եւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը։

«Մարդկանց ընտրում ենք փորձով՝ հաշվի առնելով անցած ճանապարհը։ Սիմոնյանը կոորդինացնելու է առողջապահության եւ սպորտի ոլորտը»,- ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: