Մարությանը պահանջում է Ավինյանի հրաժարականը․ ինչպես է պատրաստվում հեռացնել նրան

Մարությանը պահանջում է Ավինյանի հրաժարականը․ ինչպես է պատրաստվում հեռացնել նրան

«Քաղաքացիական պայմանագիրը» այնպիսի արհավիրքներ է բերել Հայաստանի Հանրապետության գլխին, որ ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է։ Սա ընդամենը այդ փոքր միջադեպերից մեկն էր այն, ինչ ՔՊ-ն հայ ժողովրդի գլխին բերել է։ Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում մանդատից զրկվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը։

«ՔՊ-ն գալիս է այստեղ ու ուղղակի դակում է վերևից իջեցրած հրամանները, ուրիշ ոչ մի բանով զբաղված չեն։ Վստահ եմ, որ իրենցից շատերը գաղափար էլ չունեն՝ ինչի համար են գալիս, ինչի համար են քվեարկում և այլն։ Մենք ինքներս ենք տեսնում՝ ինչ է կատարվում։ «Կարմիր գծերի» թանկացումից հետո, երբ արդեն 160 հազար դրամ է, ոչ մի բան քաղաքը բեռնաթափելու հետ կապված իրականում չի փոխվել։ Ես չեմ ճանաչում որևէ մեկին, որ այս որոշումից հետո իր մեքենան թողնում է տանը ու տրանսպորտից է օգտվում»,- ասաց Մարությանը, որը պահանջում է քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրաժարականը։ Նրանից հետաքրքրվեցին նաև՝ ինչպես է պատրաստվում հեռացնել Ավինյանին ու իր թիմին։

«Տիգրան Ավինյանին հեռացնելու մեթոդներից մեկը քվորում չապահովելն է երեք ամսվա ընթացքում ու գնալ նոր ընտրությունների։ Դրա համար պետք է ողջ ընդդիմության մասնակցությունը։ Եթե «Հանրային ձայնից» մնացած բեկորները ծախվել են, ապա շատ դժվար է լինելու, բայց պիտի աշխատել այդ ուղղությամբ։  ՔՊ-ն, ի դեպ, աշխատանք տարել է դրա հետ կապված ու պոկել է «Հանրային ձայնից»,- արձագանքեց Մարությանը։