Հայտնի է Թաիլանդի թագավորի նոր ընտրյալի անունը

Հայտնի է Թաիլանդի թագավորի նոր ընտրյալի անունը

Թաիլանդի թագավորն ունի նոր ընտրյալ։ Նա տեղի Թագավորական բանակի ռազմական բուժքույրերի դպրոցի շրջանավարտ է, ծառայել է թագավորի անվտանգության ծառայությունում, ունի գեներալ-մայորի զինվորական կոչում եւ հանդիսանում է զինվորական օդաչու։

Թաիլանդի թագավորական պալատը հրապարակել է ընտրյալից 60 լուսանկար, ինչպես նաեւ վերջինիս համառոտ կենսագրականը։ Ի դեպ, նրանք արդեն ամուսնացել են եւ հուլիսին Սինինատ Վոնգվաջիրապակդին ստացել է բարեծին թագավորական կոնսորտի տիտղոս, որը չէր օգտագործվել հարյուր տարի։ Այսինքն նա Ռամա 10-րդ թագավորի կինն է, սակայն թագուհի չէ։