Պատերազմի սկզբից Ուկրաինան կես միլիոն զինվորական է կորցրել․ Շոյգու
Պատերազմի սկզբից ուկրաինական բանակը կորցրել է կես միլիոն զինծառայող։ Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։
«Հատուկ գործողության սկզբից ի վեր ուկրաինական զինված ուժերի ընդհանուր կորուստները կազմել են մոտ կես միլիոն զինվորական»,- ընդգծել է Շոյգուն։
Նրա խոսքով, շփման գծի ողջ երկայնքով նախաձեռնություն ունեն ռուսական զորքերը, իսկ ուկրաինական բանակը դուրս է մղվում իր դիրքերից։
Կարծիքներ