Մոլդովան՝ առանց մոլդովերենի՞․ խորհրդարանի տարօրինակ որոշումը

Մոլդովան՝ առանց մոլդովերենի՞․ խորհրդարանի տարօրինակ որոշումը

Մոլդովայի խորհրդարանը մարտի 16-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ հաստատել է օրենսդրության փոփոխությունները, որոնք թույլ են տալիս անվանափոխել պետական ​​լեզուն։ 

Այժմ մոլդովական լեզուն կկոչվի ռումիներեն, ասել է օրենսդիր մարմնի խոսնակ Իգոր Գրոսուն։

«Նախագիծը երկրորդ ընթերցմամբ հաստատվեց 58 պատգամավորի ձայներով։ Շնորհավորում եմ»,- հայտարարել է Գրոսուն խորհրդարանի նիստում։

Նախագծի համաձայն՝ «մոլդովական լեզու» արտահայտությունը ցանկացած ձևով փոխարինվում է «ռումիներեն լեզու» բառերով։ 

Բացի այդ, «պաշտոնական», «պետական» և «մայրենի» բառերը փոխարինվում են «ռումիներեն» բառով, երբ խոսքը վերաբերում է հանրապետության պետական ​​լեզվին։