Մարիա Զախարովան Զառայի համար երգ է գրել

Մարիա Զախարովան Զառայի համար երգ է գրել
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում պատմել է այն երգի մասին, որը գրել է երգչուհի Զառայի համար։ Զախարովան գրել է, որ նա ծանոթացել է Զառայի հետ մի ընդունելության ժամանակ։ Այն ժամանակ էլ երգչուհին խնդրել է, որ իր համար երգ գրի։



Զախարովան մերժել է, քանի որ իրենք քիչ ժամանակ է, որ ծանոթ են եղել, եւ ինքը չի զգացել մարդուն, որպեսզի կարողանա հասկանալ, թե ինչ երգ գրի նրա համար։ Որոշ ժամանակ անց նրանք սկսել են շփվել ավելի հաճախ եւ, ի վերջո, Զախարովան գրել է Զառայի համար երգ։ «Օրերս Զառան զանգահարեց ու ասաց, որ ամսի 10-ին մեր «Հանուն քեզ, սիրելիս» երգն է կատարելու։ Երգի երաժշտությունը Մաքս Ֆադեեւինն է, իսկ տեքստի հեղինակը ես եմ»,- նշել է Զախարովան։



Երգը կատարվել է ՌԴ ՆԳՆ մասնագիտական տոնի առթիվ Կրեմլյան պալատում կազմակերպված համերգի ժամանակ։