Հնդկաստանի մայրաքաղաքում շնչահեղձ են լինում թունավոր նյութերից

Հնդկաստանի մայրաքաղաքում շնչահեղձ են լինում թունավոր նյութերից
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին շնչահեղձ է լինում թունավոր նյութերից։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Պատճառը հարակից դաշտերում որոմի մասսայական այրումն է եւ անցած «Կրակի տոնի»է Դիվալիի ժամանակ ճայթուկների մեծ քանակությամբ օգտագործումը։ Թունավոր սմոգը պատել է Նյու Դելին արդեն չորրորդ օրը։ Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր է արհեստական անձրեւներ առաջացնող միջոցառումներ իրականացնեն՝ օդը մաքրելու համար։ Ստեղծված բնապահպանական լուրջ իրավիճակի մեջ փոքր չէ նաեւ քաղաքի տրանսպորտային միջոցների արձակած թունավոր գազերի «ներդրումը»։ Ի դեպ, Նյու Դելիի բնակիչները նաեւ զայրացել են, այն բանի պատճառով, որ խնդիրների սկսվելուն հետ քաղաքի գլխավոր նախարարը իր ընտանիքի հետ մեկնել է Դուբայ՝ «մասնավոր ընտանեկան այցելության»։ Այսօր Նյու Դելիում արգելվելու են բոլոր շինհրապարակների աշխատանքները եւ բեռնատար տրանսպորտի շարժը։ Առհասարակ խորհուրդ է տվել մեքենա վարողներին հրաժարվել այսօր ղեկին նստելուց։