«Մաղարիչի» վերին շեմը Ադրբեջանում 33 դոլարն է

«Մաղարիչի» վերին շեմը Ադրբեջանում 33 դոլարն է
Ադրբեջանում Միլլի Մեջլիսի պատգամավորի էթիկական վարքագծում կատարված փոփոխությունների համաձայն այն բոլոր նվերները, որոնք պատգամավորները կստանան, եւ որոնց արժեքը կգերազանցի 55 մանաթը, կամ 33 դոլարը, պարտավոր կլինեն ակտավորել եւ հանձնել Միլլի Մեջլիսին։ Կատարված փոփոխությունը վերաբերում է այն օրենսդրական դրույթին, որով պատգամավորը իր ծառայողական պարտականությունները կատարելիս չի կարող ընդունել ֆիզիկական կամ իրավաբանական անձնացից նվեր ավելի թանկ, քան 55 մանաթն է, ինչպես նաեւ առաջարկել իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում նվերներ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նվերներ ավելի թանկ, քան 55 մանաթն է։ Իսկ եթե նվերը գերազանցում է 55 մանաթը, ապա այն հանձնվելու է Միլլի Մեջլիսի ապարատին, ակտավորվելուց հետո, միեւնույն ժամանակ պարտավորեցնելով պատգամավորներին հրաժարվել անօրինական նյութական արժեքներից, նվերներից կամ արտոնություններից։