Ադրբեջանում էշերի քանակը կտրուկ նվազել է

Ադրբեջանում էշերի քանակը կտրուկ նվազել է
Վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանում էշերի գլխաքանակը նվազել է 5000-ով։ Այս մասին հայտնում է Oxu.Az-ն՝ վկայակոչելով Ազատ սպառողների միության նախագահ Էյուբ Հուսեյնովի հրապարակած տվյալները։ Պարբերականը, նույն մասնագետին հղում տալով, գրում է, որ պետական վիճակագրական մարմնի ներկայացրած տվյալները ճիշտ չեն, քանի որ իրականում էշերի գլխաքանակի նվազումը Ադրբեջանում շատ ավելին է եղել։



«Ադրբեջանում չկա որեւէ իրավական փաստաթուղթ կամ կանոնադրություն այն մասին, թե սննդի մեջ ինչ կենդանու միս է կարելի օգտագործել։ Ոչ միայն ճաշարաններում, այլ նաեւ դպրոցներում ու մանկապարտեզներում մատուցում են ձիու եւ էշի միս, եւ մարդիկ դա ուտում են։ Վերջերս պարզվեց, որ Ուկրաինայից ձիու մսի մեծ խմբաքանակ է մատակարարվել՝ կեղծ որակի հավաստագրով»,- ասել է Հուսեյնովը։



Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության, 2016 թվականին Ադրբեջանում հաշվառվել է 35 816 էշ, իսկ ահա արդեն 2018-ին էշերի թիվը նվազել է ու հասել՝ 30 854-ի։