«Ա․Ա․Բ Պրոեկտ» ՍՊ Ընկերությունը պատրաստ է բոլոր որակական ստուգումներին․ պատասխան

«Ա․Ա․Բ Պրոեկտ» ՍՊ Ընկերությունը պատրաստ է բոլոր որակական ստուգումներին․ պատասխան
Օրերս կարդացինք hraparak.am- ում հրապարակված Հովք գյուղի բնակիչների [բաց նամակը](https://www.hraparak.am/posts/5bceef2ee1ed0206a48cf892/%D5%A4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB%D5%BB%D6%87%D5%A1%D5%B6-%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%BD%D6%86%D5%A1%D5%AC%D5%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF-%D5%BE%D5%A1%D5%BF-%D5%B1%D6%87%D5%B8%D5%BE)՝ կապված Դիլիջան-Իջևան միջպետական ճանապարհի Մ-4՝ Հաղարծին-Հովք հատվածի վերանորոգման աշխատանքների հետ։ Նամակում մասնավորապես ասվում էր, մեջբերում ենք․ «Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են խայտառակ վատ ձևով, ճանապարհաշինական նորմերի կոպիտ խախտումներով: Ասֆալտբետոնե խառնուրդը տեղ է հասցվում սառած վիճակում, ինչն էլ հասկանալի պատճառներով չի կարող անհրաժեշտ խտություն ապահովել։ Մեր բողոքներին ի պատասխան, բնակավայրի ղեկավարը տեղեկացրել է, որ ճանապարհաշինությունն իրականացնում է ԱԱԲ ՍՊԸ-ն: Կազմակերպություն, որ վաղուց է ինչ աշխատում է արտոնյալ կարգավիճակում, քանի որ տնօրեն Ա. Բադալյանը, Ռոբերտ Քոչարյանի Սեդրակ որդու կնոջ եղբայրն է»։



**Ելնելով ստեղծված իրավիճակից՝ մի քանի պարզաբանում ի ուշադրություն Հովք գյուղի հարգարժան համայնքապետի, բնակիչների և hrapark.am-ի լսարանի**․



«Ա․Ա․Բ Պրոեկտ» ՍՊ ընկերությունը Հայաստանւմ գործող առաջատար շինարարական ընկերություններից է: Ունենալով ավելի քան 12 տարվա պատմություն՝ հասցրել ենք իրականացնել 30-ից ավելի միջին և խոշոր՝ պետական նշանակության նախագծեր։ Տարիներ շարունակ մենք իրականացրել ենք հսկայական ներդրումներ, ինչի արդյունքում ունենք ՀԱյաստանում նմանը չունեցող ավելի քան 100 անուն սարքավորում ընդգրկող տեխնիկական բազա։ Բացի այդ, մեր բոլոր աշխատանքները, իրականացման ողջ ընթացքում, վերահսկվում են որակի վերահսկողության թիմի կողմից մեզ պատկանող շարժական և ստացիոնար լաբորատորիաներում։ Արդյունքում՝ բոլոր աշխատանքները համապատասխանում են ո՛չ միայն ծրագրով նախատեսված որակական նորմերին, այլ նաև միջազգային շուկայում ընդւոնված և գործող որակական չափանիշներին։



Այս պահին բացի վերոնշյալ հատվածից, մենք իրականացնում ենք աշխատանքներ Հայաստանի մի շարք մարզերում, ինչպես նաև Վրաստանում։ Բոլոր աշխատանքները ընկերությունը ստանձնել է համապատասխան մրցույթներում առաջին տեղ զբաղեցնելու միջոցով՝ ի շնորհիվ և՛ գնային, և՛ տեխնիկականն փաթեթի անթերի առաջարկի։



Ամռանը Երևան-Սևան Մայրուղու 16 կմ հատվածի շինարարության մրցույթում մեր ընկերությունը հաղթեել է 574,303,896 դրամ գնով՝ նախահաշվային 857,170,000 դրամ գնի փոխարեն՝ խնայելով պետական բյուջեի 282,866,104 դրամ, Ծրագրով նախատեսված 90 օրվա փոխարեն աշխատանքները ավարտին են հասցվել 50 օրվա ընթացքում, իսկ նախատեսված 16 կմ-ի փոխարեն կառուցվել է 17 կմ՝ միևնույն գնի սահմանում։ Բացի այդ՝ այս ճանապարհը, ըս տեպնիկական վերահսկողության վերջնական ստուգման տվյալների, ճանաչվել է Հայաստանի ամենահարթ ճանապարհներից մեկը։ Իսկ Դիլիջան-Իջևան միջպետական ճանապարհի Մ-4՝ Հաղարծին-Հովք հատվածի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթում մեր ընկերությունն առաջարկել է նվազագույն գինը՝ 316,273,428 ՀՀ դրամ նախահաշվային 439,268,650 դրամի փոխարեն՝ խնայելով պետական բյուջեի 122,995,222 դրամ։ Ծրագրով նախատեսված 8 կմ հատվածից արդեն ավարտվել են 240մետր ճանապրհի շինարարական աշխատանքները, որոնց որակի վերաբերյալ Հովք գյուղի բնակիչները հնչեցրել էին ոչ մասնագիտական թյուր գնահատականներ։ Մենք պաշտոնապես հայտնում ենք, որ, ի ապացույց մեր արած որակի, մենք պատրաստ ենք ցանկացած ստուգումների ցանկացած լիազորված մարմնի կողմից, ինչպես նաև, ի լրումն ծրագրով նախատեսված երաշխիքային ժամկետի, տրամադրել հավելյալ մեկ տարի երաշխիք որակի նկատմամբ։



Հաշվի առնելով երկրում գործող անաչառ և թափանցիկ գնումների համակարգը, ինչպես նաև ընկերության տեխնիկական, տեխնոլոգիական և որակական բազում առավելությունները, վտահաբար կարող ենք նշել, որ մեր միակ արտոնությունը, թերևս, մեր կատարած աշխատանքների անթերի որակն է։



Ընեկրության և՛ գրասենյակը, և՛ շինարարական յուրաքանչյուր տեղամաս մշտապես բաց է ցանկացած այցելուի համար, ով ցանկություն կհայտնի տեղում ծանոթանալ իրականացվող աշխատանքների որակին և չափանիշներին:



Հիշեցնում ենք նաև, որ զրպարտություն պարունակող հայտարարություններ կատարող անձանց նկատմամբ կարող են կիրառվել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։