907 ուղղման չեղարկումը կլինի քաղաքական ժեստ․ Կամրան Հասանով

907 ուղղման չեղարկումը կլինի քաղաքական ժեստ․ Կամրան Հասանով
Շարունակվում են հնչել տարատեսակ մեկնաբանություններ կապված Սպիտակ տան՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Ռուսաստան այցի եւ Կովկասյան տուրների հետ։ Ըստ այդպիսի մի մեկնաբանության, 907 ուղղման չեղարկումը Թրամփի կողմից կլինի քաղաքական ժեստ, ուղղված Ադրբեջանին, քան թե որոշակի միջոցառում, որը էապես կազդի Ադրբեջանի տնտեսության վրա, ի տարբերություն Հայաստանի, որտեղ ամեն մի դրամը հաշվված է։ Այս մասին ադրբեջանական «OXU․az» պարբերականի հետ զրույցում ասել է ռուսական «Ցարգրադ» հետուստատեսության քաղաքական մեկնաբան Կամրան Հասանովը։ Ըստ մեկնաբանի, այդ քայլը ԱՄՆ-ին կտա ավելի չեզոք կեցվածք հակամարտող կողմերի հանդեպ, քանի որ ներկայումս Բաքվում կարծում են, որ 907 ուղղումը հանդիսանում է ԱՄՆ-ում հայկական լոբբիի հաղթանակը։ «Բոլթոնի հայտարարությունները կլինեին չափազանց տարօրինակ, եթե չլիներ իրանական ֆակտորը։ Բոլթոնը պատահական կերպով չասեց, որ Ադրբեջանն ունի սահման եւ Ռուսաստանի եւ Իրանի հետ միանգամից, որոնք այսօր ԱՄՆ հիմնական մրցակիցներն են աշխարհաքաղաքական, ինչպես նաեւ ռեգիոնալ պլանում։  Ադրբեջանի ռազմական նախարարի այցը Իսրայել որոշակի մտածումների առիթ է տալիս»,- ասել է Հասանովը։ Նա կարծում է, որ որպես ստրատեգ Բոլթոնը չի կարող ուշադրությունից դուրս թողնել «Հյուսիս-Հարավ» նախագիծը, որը հանդիսանում է փրկրարար օղակ Իրանի համար այն սանկցիաների պայմաններում, որոնք այսօր կան, քանի որ թույլ են տալիս Թեհրանին հանդես գալ որպես կապող օղակ Դելիի եւ Մոսկվայի միջեւ եւ օգտագործել այդ ճանապարհը՝ նավթը Եվրոպա հասցնելու համար։ «Մասամբ նաեւ սրանով է պայմանավորված, որ Բոլթոնը փորձում է շահել Բաքվի բարեհաճությունը եւ խոսում է 907 ուղղման չեղարկման հնարավորությունների մասին»,- ասում է «Ցարգրադի» մեկնաբանը։ Հիշեցնենք, որ քսանհինգ տարի է արդեն, որ Կոնգրեսի կողմից «Ազատության աջակցության ակտ» անունն ստացած օրենքի ընդունումից հետո 907 ուղղման շնորհիվ ԱՄՆ-ն չի կարող օժանդակել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին։