Արաբական Միացյալ Էմիրությունները բարձրաձայնել է ՕՊԵԿ-ի նոր կանոնների նախապայմանները

Արաբական Միացյալ Էմիրությունները բարձրաձայնել է ՕՊԵԿ-ի նոր կանոնների նախապայմանները
ԱՄԷ էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ-Մազուրին հայտարարել է, որ նավթի արդյունահանման ծավալի աճի մասին որոշումը ՕՊԵԿ-ում կարող է սահմանվել միայն միաձայն որոշմամբ։



Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։



«Չկա որոշում ՕՊԵԿ-ում, որը չկայացվի միաձայն որոշմամբ։ Մենք այս սկզբունքը չենք փոխելու»,- ասել է նախարար Ալ-Մազուրին։ Նա նաեւ հույս է հայտնել, որ կազմակերպության անդամ պետությունները կկարողանան հասնել փոխընդունելի որոշման նավթի արդյունահանման ծավալների հարցում։



Նշենք, որ թեեւ նախապես հայտարարված էր, որ նավթի արդյունահանումը կարող է ավելացվել օրական մինչեւ 1 միլիոն բարելով, սակայն Bloomberg հանդեսի հաշվարկների համաձայն` խոսքը միայն 600 հազար բարել օրական ծավալի ավելացման մասին կարող է լինել, քանի որ Վենեսուելան, օրինակ, դժվար թե կարողանա արդյունահանում ավելացնել այն դեպքում, երբ նավթային ոլորտը ճգնաժամի մեջ է այդ երկրում, ինչպես եւ ողջ տնտեսությունը։