Մայքլ Ջեքսոնի հայրը մահամերձ է

Մայքլ Ջեքսոնի հայրը մահամերձ է
Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի հայրը՝ 89-ամյա Ջո Ջեքսոնը մահամերձ է։ Այս մասին հայտնում է NME-ն։



Ըստ հաղորդման, Մայքլ Ջեքսոնի եղբայրներից 63-ամյա Ջերմեն Ջեքսոնը լրագրողներին պատմել է, որ իր հայրը կարող է մահանալ ցանկացած պահի, սակայն հարազատներին արգելել է, որ իրեն այցելեն կամ ծանոթանան իր բժշկական քարտի բովանդակությանը։



Այդուամենայնիվ, նրա կինը՝ Քեթրին Ջեքսոնը եւ դուստրերը՝ Ռեբբին եւ Ջովաննին այցելում են նրան Լաս Վեգասի այն հոսպիտալում, որտեղ գտնվում է Ջոն։



Նշենք, որ Ջո Ջեքսոնը կուրացել էր դեռ 2015-ին՝ սրտի տագնապից հետո։ Առաջին անգամ նա շոու բիզնես ոտք էր դրել դեռ 1960-ականներին՝ դառնալով որդիների մենեջերը։ Նրա զավակներից ամենահաջողակը Մայքլ Ջեքսոնն էր։