Մրցանակի եմ արժանացել վավերագրական ֆիլմերի համար․ կիպրոսցի իրավապաշտպան

Մրցանակի եմ արժանացել վավերագրական ֆիլմերի համար․ կիպրոսցի իրավապաշտպան
Լրագրող եւ իրավապաշտպան Մինե Բալմանը (Կիպրոս) Ադրիանե Օհանեսյանի եւ Խին Օհմարի հետ եւս «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կողմից արժանացել է «Երիտասարդ կանանց միջազգային մրցանակ»-ին։ «Ես ապրում եմ Կիպրոսի կիսված կղզում։ Դեռեւս դեռահաս տարիքից ես մասնակցել եմ խաղաղաշինական գործունեությանը։ Կարծում եմ, որ պետք է հասկանաս անցյալը, որպեսզի կարողանաս ճիշտ կառուցես խաղաղ ապագան։ Ես ինքս նկարահանում եմ վավերագրական ֆիլմեր, որոնց համար էլ արժանացել եմ մրցանակի»,- ասաց Մինե Բալմանը։ Հետաքրքրվեցինք, թե որոնք է համարում ամենախոցելի խմբերը Կիպրոսում, ում իրավունքներն են ամենաշատը խախտվում։



«Դժվար հարց է, որովհետեւ նրանք շատ են։ Կղզու հյուսիսային մասում ավելի շատ ոտնահարվում են կանանց իրավունքները, սեռական փոքրամասնությունների, ազգային փոքրամասնությունների եւ փախստականների իրավունքները»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ Հարցին, թե կա՞ն քաղաքական բռնաճնշումներ իրենց երկրում, Մինե Բալմանն արձագանքեց․ «Մինչեւ 2011-13թթ․ բավականին ուժեղ է եղել կառավարական ճնշումը այն մարդկանց վրա, որոնք աշխատում են խաղաղության համար։ Բայց ընդվզումների, բողոքների արդյունքում դրանք պակասեցին։ Չեմ կարող ասել, թե դրանք վերացել են, բայց նվազել են»։