Տիբեթում հավատացած են, որ Չինաստանի գործող նախագահը ապագա Բուդդան է

Տիբեթում հավատացած են, որ Չինաստանի գործող նախագահը ապագա Բուդդան է
Բուդդայականություն դավանող տիբեթցիները, ովքեր բնակցում են Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ցինհայ նահանգում, հավատացած են, որ Չինաստանի գործող նախագահ Սի Ծինփինը ապագա Բուդդան է: Այս մասին, ըստ Interfax-ի փոխանցման հայտարարել է նահանգի կուսակցական կոմիտեի ղեկավար Վան Գոշենը:



Նշենք, որ ըստ կուսակցական տեղական ղեկավար Վան Գոշենի տարածած հայտարարության նահանգում բնակվող տիբեթցիները, որոնք հիմնականում պարզ անասնապահներ են, Ծինփինին հայտարարել են Բոդհիսաթվա, այսինքն կիսա-աստվածային էությամբ մարդ, ով որոշել է դառնալ Բուդդա որպեսզի բարիք գործի բոլորի համար: Նշենք, որ Ցինհայը հանդիսանում է ներկայիս Դալայ Լամայի հայրենիքը եւ հիմնականում բնակեցված է տիբեթցի բուդդայականներով: