Ուկրաինայում առաջարկում են փոխել խորհրդարանի անվանումը

Ուկրաինայում առաջարկում են փոխել խորհրդարանի անվանումը
Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վյատրովիչի կարծիքով՝ որպես խորհրդային ժառանգությունից հրաժարվելու ևս մեկ քայլ, հնարավոր է վերանվանվի նաև Գերագույն ռադան (Ուկրաինայի խորհրդարանը):



««Ուկրաինայի Գերագույն ռադա» անվանումն ինքնին խորհրդային ժառանգություն է: Կարծում եմ, այն պետք է փոխել: Սա նոր գաղափար է և, հավանաբար, դեռ պետք է քննարկվի»,- ասել է Վյատրովիչը:



Որպես տարբերակներից մեկը՝ դիտարկվում է «Ուկրաինայի Ազգային ժողով» անվանումը:



«Ռադա»՝ ուկրաիներեն նշանակում է խորհուրդ: Խորհրդային Միության ժամանակներում Ուկրաինայի և մյուս հանրապետությունների օրենսդարական մարմինը կոչվում էր Գերագույն խորհուրդ: Անկախության հռչակումից հետո Ուկրաինայում այն անվանեցին Գերագույն ռադա, որ թարգմանաբար նույն Գերագույն խորհուրդն է: Գերագույն ռադա անվանումը պաշտոնապես ամրագրվել է Ուկրաինայի 1996թ. սահմանադրությամբ: