Ջո Բայդենը Դոնալդ Թրամփին «կատակ» է անվանել

Ջո Բայդենը Դոնալդ Թրամփին «կատակ» է անվանել
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Նախագահ Դոնալդ Թրամփին «կատակ» է անվանել, հաղորդում է ABC-ն:



Բայդենն այդպես է պատասխանել Սպիտակ տան հայտարարությանը, որտեղ ասվում է, որ Թրամփը կատակել է՝ դավաճանություն որակելով կոնգրեսում իր ամենամյա ուղերձին չծափահարելու դեմոկրատների պահվածքը:



«Կատակը ինքն է»,- ասել է Բայդենը:



Ավելի վաղ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ իր լավ հարաբերությունների մասին հրապարակումներն «ըստ էության ճիշտ են»: