ՌԴ նախագահի թեկնածուներն առայժմ 6-ն են

ՌԴ նախագահի թեկնածուներն առայժմ 6-ն են
ՌԴ ԿԸՀ-ն այսօր նախագահի թեկնածուի վկայական է տվել Գրիգորի Յավլինսկուն, հայտնում է РИА Новости-ն:



Հանձնաժողովը փետրվարի 7-ին գրանցել է նաև «Ռուսական համաժողովրդական միություն» կուսակցույունից Սերգեյ Բաբուրինի և բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովի թեկնածությունները:



ՌԴ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին:



Ավելի վաղ ԿԸՀ-ն գրանցել էր Վլադիմիր Ժիրինովսկու (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), անկուսակցական, Ռուսաստանի կոմկուսի կողմից առաջադրված Պավել Գրուդինինի և գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունները:



Սպասվում է, որ ՌԴ նախագահի թեկնածուների թիվը կհասնի 8-ի, եթե ոչինչ չխանգարի Քսենյա Սոբչակի և Մաքսիմ Սուրայկինի թեկնածությունների գրանցմանը: