Ինչպես կպատասխանի Մոսկվան ԱՄՆ «Կրեմլյան զեկույցին»

Ինչպես կպատասխանի Մոսկվան ԱՄՆ «Կրեմլյան զեկույցին»
Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ այսպես ասած «Կրեմլյան զեկույցին» արձագանքելիս չի անի քայլեր, որոնք կվնասեն հենց իրեն: «Ստեղծված իրավիճակում մենք չեն տրվի խիստ հայելային պատասխան տալու գայթակղությանը: Կպատասխանենք իհարկե, երբ որ մեր նախագահը եւ ղեկավարությունը, գնահատելով իրադրությունը, նման հրահանգ իջեցնեն՝ նպատակահարմար համարելով այն, սակայն չենք անի քայլեր, որոնք մեզ կվնասեն», — РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը: