Օդից Բենլադեն մի փնտրեք. Պավել Մանուկյանին բերեցին դատարան (տեսանյութ)

Օդից Բենլադեն մի փնտրեք. Պավել Մանուկյանին բերեցին դատարան (տեսանյութ)
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը ամբաստանյալի կարգավիճակով հարցաքննվեց։ Մանուկյանը նշեց, որ ինքը կպատասխանի բացառապես փաստաբանների հարցերին․ «Իմ պաշտպանը հստակ արտահայտվեց, Դուք գիտեք, որ ես Հայաստանում դատարան չեմ տեսնում ու չի էլ լինի, քանի գերագույն չարիքը իշխանության գլխին է: Կպատասխանեմ ոչ թե քո հարցերին, այլ պաշտպանների հարցերին: Դուք գիտեք, որ սա օդից նկարած գործ է, դեմս կին չլիներ նստած, ես ձեզ կոռեկտության սահմաններ ցույց կտայի: Սերժը էշ-էշ տուֆտեց, Ձեզ քցեց կրակի մեջ։ Օդից Բենլադեն մի փնտրեք»։



Այսօրվա նիստին ներկա չեն Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը:



Հիշեցնենք՝ նախորդ նիստում դատավորը նրանց հեռացրել էր նիստերի դահլիճից: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դեմ էր առանց պաշտպանյալների դատական նիստ անցկացնելուն, նա նշեց` սա արդարադատության խեղաթյուրում է:



Դատական նիստը շարունակվում է։



**Աննա Պապիկյան**