Կանադայում ուղեւորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Կանադայում ուղեւորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել
Կանադական West Wind Aviation ընկերությանը պատկանող ATR-42 ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Ինքնաթիռում եղել է 22 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամները: Ինքնաթիռը կործանվել է Ֆոնդ դյու-Լակ բնակարավայրի մոտ՝ Սասկաչեւան նահանգում:



РИА Новости-ի փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել ինքնաթիռի` Ֆոնդ դյու-Լակի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց, թռիչքուղուց մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա: Կան մի քանի տուժածներ: Զոհերի մասին հաղորդում չկա: