Սեքսուալ ոտնձգությունների մեջ մեղադրվող միլիարդատիրոջը սպանել են․ դատաբժշկական փորձագետ

Սեքսուալ ոտնձգությունների մեջ մեղադրվող միլիարդատիրոջը սպանել են․ դատաբժշկական փորձագետ

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էպշտեյնը, ով մեղադրվում էր սեքսուալ ոտնձգությունների, մասնավորապես անչափահասների հանդեպ սեքսուալ գործողություններ կատարելու, ինչպես նաեւ մարդավաճառության մեջ, եւ ում դիակը հայտնաբերվել էր բանտում, ըստ դատաբժշկական փորձագետ Մայք Բադենի ինքնասպան չի եղել։ Այն եղել է սպանություն։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Մասնագետը հայտարարել է, որ էքսպերտիզան ցույց է տվել, որ նրան խեղդամահ են արել։ «Ապացույցները շատ ավելի տանում են սպանության, քան ինքնասպանության վարկածի վրա։ Էպշտեյնի ստացած վնասվածքները չափազանց ոչ-հատուկ են սուցիդի համար եւ ավելի հաճախ հանդիպում են սպանությունների դեպքում»,- ասել է Բադենը։ Նա ասել է, որ Էպշտեյնին կարող էին խեղդամահ անել ոլորված սավանով կախելով, սակայն վերջնական որոշում կայացնելու համար պետք է անալիզ անել սավանը, դրանում գենետիկ կենսանյութ /ԴՆԹ/ հայտնաբերելու համար։ Բադենը նաեւ ասել է, որ Նյու-Յորքի գլխավոր դատաբժշկական փորձագետ Բարբարա Սամփսոնի եզրակացությունն առ այն, որ Էպշտեյնը ինքնասպան է եղել, սխալ է։