Չինաստանը հարյուր օր է խնդրել ԱՄՆ-ից Փհենյանի վրա տնտեսական ճնշում գործադրելու համար

Չինաստանը հարյուր օր է խնդրել ԱՄՆ-ից Փհենյանի վրա տնտեսական ճնշում գործադրելու համար

 



Չինաստանը հարյուր օր է խնդրել ԱՄՆ-ից Հյուսիսային Կորեայի վրա տնտեսական ճնշում գործադրելու համար: Այս մասին հայտնում է «Ասահի» պարբերականը: Ըստ հրապարակման, նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Թրամփ-Ցզինպին հանդիպման ժամանակ` ապրիլին: Բանն այն է, որ ամերիկյան իշխանությունները պահանջել են չինական կողմից խիստ միջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի հանդեպ, քանի որ այդ երկրի արտաքին առեւտրի իննսուն տոկոսն իրականացվում է Չինաստանի հետ, ինչին ի պատասխան Պեկինը խնդրել է հարյուր օր տնտեսական ազդման մեխանիզմներ մշակելու համար:



Պարբերականը նշում է, որ այդ հարյուր օրերի ընթացքում մշակվելու են մեխանիզմներ որոնք հնարավորինս փափուկ են դարձնելու չինական ընկերությունների համար հնարավոր վերանայումները: Արդյունքները քննարկվելու են Մեծ Յոթնյակի գագաթնաժողովին: