Հաջորդ անգամ

Հաջորդ անգամ
"Ոսկե ծիրան" փառատոնի հրավերով Երեւանում գտնվող աշխարhահռչակ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն երեկ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում  հանդիպեց լրագրողներին եւ կինոսիրող հասարակությանը: Դերասանուհին ասաց, որ կուզենար շրջագայել եւ ավելի մոտիկից ճանաչել Հայաստանը, բայց ժամանակ չունի: "Հաջորդ  անգամ",-ասաց տիկին Կարդինալեն: Այնուամենայնիվ այս կարճ ժամանակում դերասանուհին հասցրել էր որոշակի կարծիք կազմել հայերի մասին: Նա ասաց, որ հայերը նման են իտալացիներին: Այն հարցին, թե արդյոք նա ծանո՞թ է հայկական կինոյին, Կլաուդիա Կարդինալեն պատասխանեց, որ այնքան էլ ծանոթ չէ, բայց հենց որ Փարիզ վերադառնա, հայկական ֆիլմեր է նայելու: Հաճելի կինոդիտում ենք ցանկանում անկրկնելի դերասանուհուն: