Ազազելը վերադառնում է

Ազազելը վերադառնում է
"Գերբնականը" ( Supernatural ) սերիալի սիրահարներին նոր անակնկալ է սպասվում: Չար ու սարսափելի չարք Ազազելը կրկին կվերադառնա սերիալ: "Գերբնականի" վեցերորդ սեզոնում դերասան Ֆրեդերիկ Լենեն կրկին կհայտնվի հանդիսատեսի առաջ Ազազելի կերպարում: Վաղը` հուլիսի 14-ին, նա վերադառնում է նկարահանման հրապարակ:

Հիշեցնենք, որ Լենեի կերպարը սպանվել էր Դին Վինչեստերի կողմից երկրորդ սեզոնի վերջաբանում: Դեռևս, սակայն, հայտնի չէ` Ազազելը կվերակենդանանա, թե կհայտնվի միայն ֆլեշբեքերում: Supernatural -ի վեցերորդ սեզոնի պրեմյերան նախատեսված է սեպտեմների 24-ին: