Ինչու ազատեցին Կրակեմ Հրաչին

Ինչու ազատեցին Կրակեմ Հրաչին
Մեզ հասած տեղեկություններով` ԱԱԾ նախկին  առաջին փոխտնօրեն, այժմ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի` Կրակեմ Հրաչի ԱԱԾ-ից աշխատանքից ազատման հարցում էական դեր է խաղացել նաեւ այն, որ նա քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Այսինքն` ներիշխանական ճամբարում հարաբերությունների հերթական սրման ժամանակ նպատակահարմար չի համարվել, որ Հարությունյանը մնա այդ կարեւորագույն պոստում: